Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հաստատել է Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»
https://parstoday.ir/hy/news/world-i24439-Դորտմունդի_Բորուսիա_ն_պաշտոնապես_հաստատել_է_Մխիթարյանի_տեղափոխությունը_Մանչեսթեր_Յունայթեդ
Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 02, 2016 16:43 Asia/Tehran
  • Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հաստատել է Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական ակումբի պաշտոնական կայքը հաստատել է, որ բաժանվում է հայ կիսապաշտպանից՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի ցանկությունը և այն հանգամանքը, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բավականին լուրջ գումար է առաջարկել նրա տրանսֆերի համար:

Գերմանական ակումբը Մխիթարյանին հաջողություն է մաղթել ինչպես անգլիական Պրեմիեր լիգայում, այնպես էլ Եվրոպայի լիգայի խաղարկությունում: