Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/world-i24487-Չինաստանում_կառուցվել_է_աշխարհի_ամենամեծ_ռադիոաստղադիտակը._ԶԼՄ_ներ
Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգում ավարտվել է աշխարհում խոշորագույն ռադիոաստղադիտակի կառուցումը: Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2016 08:40 Asia/Tehran
  • Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը. ԶԼՄ-ներ

Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգում ավարտվել է աշխարհում խոշորագույն ռադիոաստղադիտակի կառուցումը: Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը:

Աստղադիտակի ստեղծման աշխատանքի ընթացքում Չիանաստանի իշխանությունները և տեխնիկական մասնագետները բախվել են զգալի թվով դժվարությունների: Նրանք նույնիսկ ստիպված են եղել ընդունել ավելի քան ինը հազար մարդու վերաբնակեցման որոշում, որոնք ապրում են շինհարթակից 5 կմ շառավղի վրա:

Աստղադիտակի օգնությամբ աստղագետները ակնկալում են մինչև 11 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա գտնվող տիեզերական օբյեկտների դիտարկումներ կատարել: