Աշխարհում առաջին լաբորատոր մսի ֆերման տարեկան 150 տոննա տավարի միս կարտադրի
https://parstoday.ir/hy/news/world-i247040-Աշխարհում_առաջին_լաբորատոր_մսի_ֆերման_տարեկան_150_տոննա_տավարի_միս_կարտադրի
Մինչև 2030 թվականը Նիդերլանդներում աշխարհում առաջին լաբորատոր պայմաններում աճեցված տավարի մսի ֆերման տարեկան կարտադրի 150 տոննա միս։
(last modified 2026-06-25T16:09:05+00:00 )
Հունիս 25, 2026 18:24 Asia/Tehran
  • Աշխարհում առաջին լաբորատոր մսի ֆերման տարեկան 150 տոննա տավարի միս կարտադրի

Մինչև 2030 թվականը Նիդերլանդներում աշխարհում առաջին լաբորատոր պայմաններում աճեցված տավարի մսի ֆերման տարեկան կարտադրի 150 տոննա միս։

 Այս մասին «Известия»-ին պատմել է «KindEarth.Tech»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Իրա վան Էլենը։  Ապագայում տեխնոլոգիան թույլ կտա աճեցնել ոչ միայն տավարի, այլև այլ տեսակի միս կամ նույնիսկ ձուկ՝ կախված տարբեր երկրների ու տարածաշրջանների պահանջարկից և գաստրոնոմիական նախասիրություններից։  Այս պահին, սակայն, ընկերությունը կենտրոնացած է հենց տավարի մսի արտադրության վրա, հավելել է նա։

«Էկոլոգիական տեսանկյունից տավարի մսի արտադրությունն ամենախնդրահարույցն է։ Կովերը մեծ քանակությամբ ջուր են պահանջում և զգալի ծավալի մեթան են արտանետում։ Բացի այդ, նրանց խնամքի համար անհրաժեշտ է նաև ֆերմեր։ Հետևաբար, միանգամայն տրամաբանական է, որ մենք հենց տավարի մսի արտադրությունից սկսեցինք»,- պարզաբանել է Իրա վան Էլենը։

Հունիսի սկզբին Նիդերլանդներում բացվել է լաբորատոր պայմաններում առաջին մասնագիտացված ֆերման։ Հաագայի և Ռոտերդամի միջև գտնվող Շիպլյուդեն քաղաքում տեղակայված այս կառույցը ստեղծվել է գործող կաթնատու ֆերմայի հենքի վրա։