Ամերիկացիներ, փրկեք ձեր երեխաներին Թրամփի ճահճից
Իրանի նախկին արտաքին գործերի նախարարը, դիմելով ԱՄՆ քաղաքացիներին, հայտարարել է․ «Այս պահին հազարավոր ամերիկացի զինվորականներ, որոնք գտնվում են Պարսից ծոցի երկրների, Հորդանանի և Իրաքի ձեր ռազմաբազաներում, գտնվում են Իրանի հրթիռների թիրախում։ Որպեսզի վաղը ձեր երեխաների մարմինները ընդունելիս նույնիսկ սգալու հնարավորություն չունենաք, այսօր նրանց վերադարձրեք ԱՄՆ»։
Մանուչեհր Մոթաքին IRNA-ի հետ զրույցում, դիմելով ԱՄՆ ժողովրդին, հայտարարել է․ «Ձեր խելագար նախագահ Դոնալդ Թրամփը և ագրեսոր ամերիկյան բանակը երկու հանցավոր պատերազմ պարտադրելով՝ սպանել են Իրանի ավելի քան հազար քաղաքացու, իսկ Իրանի ժողովուրդը սգում է իր նահատակ առաջնորդի և իր զավակների համար»։
Նախկին նախարարը հավելել է․ «Վերջին 140 գիշերների ընթացքում Իրանի ժողովուրդը ամբողջ երկրի հրապարակներում և փողոցներում գիշերային հավաքներով զայրույթով պահանջում է երկրի ռազմական հրամանատարներից վրեժ լուծել ամերիկա-սիոնիստական ահաբեկիչներից՝ երկրի նահատակների արյան համար»։
Մոթաքին հավելել է․ «Ամերիկացիներ, այս պահին հազարավոր ամերիկացի ագրեսոր զինվորականներ, որոնք գտնվում են Պարսից ծոցի երկրների, Հորդանանի և Իրաքի ձեր ռազմաբազաներում, գտնվում են Իրանի հրթիռային կայանքների թիրախում։ Ցանկացած պահի, Իրանի ժողովրդի պահանջի համաձայն, կարող է արձակվել հրաման՝ ավելի քան հազար հանցագործ զինվորականների դեմ հարված իրականացնելու համար»։
Նա շարունակել է․ «Ձեզ նախազգուշացվում է․ որպեսզի վաղը, Թրամփի հրամանների համաձայն, ձեր երեխաների մարմինները ընդունելիս նույնիսկ հնարավորություն չունենաք հայտարարելու նրանց մահվան մասին և սգալու, այսօր նրանց վերադարձրեք ԱՄՆ»։