Իրանը պետք է դիմանա մինչև աշուն ․ Ռոժին
https://parstoday.ir/hy/news/world-i248270-Իրանը_պետք_է_դիմանա_մինչև_աշուն_Ռոժին
ԱՄՆ-ն իրանական պլացդարմում հայտնվել է փակուղում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրականում» հեղինակային նախագծի շրջանակում այս տեսակետը հայտնեց հայտնի ռազմական մեկնաբան և վերլուծաբան Բորիս Ռոժինը (Colonelcassad հեղինակային ալիք Telegram–ում)։
(last modified 2026-07-29T15:21:51+00:00 )
Հուլիս 29, 2026 18:17 Asia/Tehran
  • Իրանը պետք է դիմանա մինչև աշուն ․ Ռոժին

ԱՄՆ-ն իրանական պլացդարմում հայտնվել է փակուղում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրականում» հեղինակային նախագծի շրջանակում այս տեսակետը հայտնեց հայտնի ռազմական մեկնաբան և վերլուծաբան Բորիս Ռոժինը (Colonelcassad հեղինակային ալիք Telegram–ում)։

Նրա խոսքով` ցամաքային գործողությունը մոտալուտ արդյունքներ չի խոստանում, Իրանի պահանջների ընդունումը նշանակում է ստորագրել սեփական լիակատար պարտության տակ, էներգետիկ օբյեկտների ռմբակոծությունները կհանգեցնեն իրանական կողմի համաչափ պատասխանին, Պարսից ծոցի երկրների նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածներին և համաշխարհային էներգետիկ պայթյունավտանգ ճգնաժամի։ Այսինքն՝ ԱՄՆ-ի համար լավ տարբերակներ պարզապես չկան։

Իրանին հասցված ցանկացած հարված համարժեք պատասխան է ստանում

Իրանական տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքների զանգվածային ռմբակոծությունն ամերիկացիներին ամենևին չի մոտեցնում հաղթանակին, որովհետև հետևում է պատասխան հարվածը։

Իսկ ահա Իրանի հարվածային ուժերը լավ պաշտպանված են․ ռազմական մեկնաբանը պարզաբանում է՝ երկիրը պահպանում է ԱԹՍ-ների ու հրթիռների պաշարների և արտադրության իր ներուժի գերակշիռ մասը։

Եվ Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ բազաներին, որտեղ ամերիկացիները հիմա ինչպես զգալի նյութատեխնիկական վնասներ են կրում, այնպես էլ մարդկային կորուստներ։

Հասկանալի է, որ Իրանն էլ  վնասներ է կրել։   Բայց ԱՄՆ-ն և Պարսից ծոցի միապետությունների վնասներն էլ  ավելի  մեծ  են։

Ամերիկացիների զինանոցները զգալիորեն հյուծված են մի շարք առումներով։   

Փորձագետի խոսքով՝ դա ակնհայտ է, եթե դատենք բաց աղբյուրներից։  Ամերիկացիներն իհարկե կարող են հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին, բայց իրանցիները կսկսեն ոչնչացնել Ծոցի երկրների ենթակառուցվածքները՝ էլեկտրակայանները, աղազերծման սարքավորումները, որոնք տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների համար շատ մեծ նշանակություն ունեն։

Գրավել Խարկ կղզի՞ն։   Սկզբունքորեն կարող են, բայց իրանցիներն արդեն հայտարարել են, որ ի պատասխան կսկսեն ոչնչացնել նավթավերամշակման գործարանները Պարսից ծոցի ողջ ափամերձ տարածքով։ Ավելին՝ կմիանան հութիները և կսկսեն խոցել արդեն Սաուդյան Արաբիայի նավթային ոլորտը։ Եվ ամենակարևորն է այն է, փորձագետի խոսքով, որ այդ դեպքում պատերազմը կարող է շարունակվել ընդհուպ մինչև ԱՄՆ-ում նոյեմբերյան ընտրությունները, և այդ գործոնն արդեն իսկ ճնշում է վարչակազմի վրա։ Իսկ բանակցությունների վերաբերյալ հաղորդագրությունները պարզապես տեղեկատվական արտահոսքեր են, և Իրանը հասկանում է, որ ուղղակի պետք է դիմանալ մինչև աշուն։

Ռոժինի խոսքով՝ պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն չի հրաժարվել հարմար պահին քրդական գործոնն օգտագործելուց։ Քրդերին այս պահին թուլացրել են, բայց նրանց օգտագործելու ծրագրերը սեղանին են։

Իրանցիներն  բոլոր սահմանային գոտիներում   ամեն ինչ նկատի են առել  և  նույնպես հասկանում են, և այդ պատճառով այնտեղ տեղակայված  են  ցամաքային զորքերի ուժեղացված ռազմական խմբավորումներ, որը գործում է բավականին ակտիվ և կանխարգելիչ հարվածներ է կհասցնի։ Կան վայրեր որտեղ  լեռնային շրջաններ են,  և  իրանցիների համար բավականին հարմար է ստորգետնյա ապաստարաններում թաքցնել և՛ զրահատեխնիկան, և՛ հրետանին, որոնց հասնելն ամերիկացիների համար ներկայիս իրավիճակում շատ դժվար է։ Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը այդ շրջաններում զանգվածային օդային ռազմական արշավներ չեն ձեռնարկել։