Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին
https://parstoday.ir/hy/news/world-i248852-Հյուսիսային_Կորեան_բալիստիկ_հրթիռ_է_արձակել_ԱՄՆ_Հարավային_Կորեա_զորավարժությունների_նախաշեմին
Հյուսիսային Կորեան օգոստոսի 12-ի առավոտյան ժամը 6։00-ին արևելյան ուղղությամբ առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել։
(last modified 2026-08-12T08:58:50+00:00 )
Օգոստոս 12, 2026 12:19 Asia/Tehran
  •  Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Հյուսիսային Կորեան օգոստոսի 12-ի առավոտյան ժամը 6։00-ին արևելյան ուղղությամբ առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել։

Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։  Լրատվամիջոցի տվյալներով՝ արձակումն իրականացվել է Վոնսանի շրջանից։

Սա վերջին օրերին արդեն երկրորդ նման արձակումն է, որն, ըստ հրապարակման, ակնհայտ բողոքի նշան է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող համատեղ զորավարժություններից առաջ։

Փհենյանը խստորեն դատապարտել է կողմերի հերթական զորավարժությունները։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ ուժեղացրել է հսկողությունը և զգոնությունը հնարավոր լրացուցիչ արձակումների նկատմամբ։

Հրթիռն անցել է ավելի քան 700 կմ։  Դրա տեսակը և հեռահարությունը դեռ չեն հստակեցվել։

Իր հերթին NHK-ն, հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ հրթիռը չի մտել Ճապոնիայի հատուկ տնտեսական գոտի։ Գերատեսչության գնահատումներով՝ հրթիռն ընկել է արձակումից մոտավորապես 10 րոպե անց։NHK-ն նշում է, որ այս արձակումն ընթացիկ տարում դարձել է յոթերորդը։