ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է ահաբեկչություններն Իրաքում եւ Սաուդյան Արաբիայում
Հուլիս 06, 2016 07:30 Asia/Tehran
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել Է վերջին ահաբեկչական գրոհներն Իրաքում եւ Սաուդյան Արաբիայում, որոնք կատարվել են Իդ ալ Ֆիթր մահմեդական տոնի նախաշեմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Անվտանգության խորհրդի անդամները ցավակցություններ են հայտնել տասնյակ զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի ժողովուրդներին եւ կառավարություններին: ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդգծել են, որ «այս սպանությունների համար պատասխանատուները պետք Է ենթարկվեն արդարադատության» եւ բոլոր երկրներին կոչ են արել համագործակցելու այս ուղղությամբ՝ միջազգային իրավունքի շրջանակներում իրենց հանձնառություններին համապատասխան:
lratvakan.am
6/7/2016
Պիտակ