Հնդկաստանն հյուրնկալում է BRICS-ի շրջակա միջավայրի հարցերով նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i249110-Հնդկաստանն_հյուրնկալում_է_brics_ի_շրջակա_միջավայրի_հարցերով_նախարարների_հանդիպումը
Pars Today – Երեքշաբթի օրը Նյու Դելիում տեղի է ունենում BRICS-ի շրջակա միջավայրի հարցերով նախարարների 12-րդ հանդիպումը, որին մասնակցում են Իրանը և կազմակերպության անդամ այլ պետություններ։
(last modified 2026-08-18T07:23:43+00:00 )
Օգոստոս 18, 2026 10:49 Asia/Tehran
  • Հնդկաստանն հյուրնկալում է BRICS-ի շրջակա միջավայրի հարցերով նախարարների հանդիպումը

Pars Today – Երեքշաբթի օրը Նյու Դելիում տեղի է ունենում BRICS-ի շրջակա միջավայրի հարցերով նախարարների 12-րդ հանդիպումը, որին մասնակցում են Իրանը և կազմակերպության անդամ այլ պետություններ։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով ԻԻՀ լրատվական գործակալությունը (IRIB), Իրանի փոխնախագահ և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Շինա Անսարին մեկնել է Նյու Դելի՝ մասնակցելու BRICS-ի շրջակա միջավայրի հարցերով նախարարների 12-րդ հանդիպմանը։

Հանդիպումն անցկացվում է 2026 թվականին BRICS-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում՝ «Կառուցելով հանուն դիմակայունության, նորարարության, համագործակցության և կայունության» խորագրի ներքո։

Համաձայն հայտարարված օրակարգի՝ գագաթնաժողովի ընթացքում շրջակա միջավայրին առնչվող քննարկումների չորս հիմնական ուղղություններն են՝ կայուն կենսակերպի խթանումը, անտառների պահպանությունն ու աղետների նկատմամբ դիմակայունությունը, շրջանաձև տնտեսությունը և կլիմայի փոփոխությանը հարմարվողականությունը։

Այս գագաթնաժողովում BRICS անդամ երկրների նախարարները, բարձրաստիճան պաշտոնյաները և քաղաքականության մշակողները կքննարկեն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդումը, փորձի փոխանակումը և ընդհանուր դիրքորոշումների ձեռքբերումը՝ կայուն զարգացման հասնելու և ազգային դիմադրողականությունը բարձրացնելու համար։