ՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասին
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան 2500 դեպք է գրանցվել, որոնք կեսը՝ վերջին 20 օրվա ընթացքում։ Համաճարակը շատ արագ է տարածվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով էբոլայի հարցով ՄԱԿ-ի ավագ համակարգող Ժուլիեն Հարնեյսին։
«Համաճարակն ընդլայնվում է սրընթաց կերպով։ Այն այսօրվա դրությամբ ընդգրկում է Ֆրանսիայից ավելի մեծ տարածք։ Մահվան 2500 դեպքերի կեսը տեղի է ունեցել վերջին 20 օրվա ընթացքում», - Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ համաճարակը զսպելու համար անհապաղ անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ։ Համաճարակը բռնկվել է այն տարածքում, որտեղ 30 տարի շարունակ ընթանում է զինված հակամարտություն, և այնտեղ հումանիտար կարիքները «հսկայական» են, հավելել է նա։
Օգոստոսի 20-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութան հանրային առողջապահության ազգային ինստիտուտը հաղորդել է, որ երկրում էբոլայից մահացել է 2476 մարդ։ Վիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը հասել է 5208-ի, սակայն ըստ երկրի առողջապահական իշխանությունների՝ հիվանդացության պաշտոնական ցուցանիշը կարող է կազմել փաստացի դեպքերի 30-40 տոկոսը։
Մայիսի 15-ին հայտարարված էբոլա տենդի բռնկումը տարբերվում է նախորդ բռնկումների մեծ մասից, քանի որ այս վիրուսի նոր շտամի՝ Բունդիբուգյոյի դեմ չկան հաստատված պատվաստանյութեր կամ բուժման մեթոդներ
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1258601