ԱՄՆ-ի 15 ռազմական բազայի գործունեության ավարտը տարածաշրջանում
ԱՄՆ-ը, որը պատերազմ էր սկսել Իրանը կործանելու և մասնատելու մտադրությամբ, այժմ ստիպված է հրաժեշտ տալ տարածաշրջանում գտնվող իր առնվազն 15 ռազմական բազաներին։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով «Ֆարս» լրատվական գործակալությունը, «MS NOW» լրատվական ցանցի անվտանգության հարցերով վերլուծաբան Բարրի Մաքքաֆրին կիրակի օրը X սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է. «Իմ կարծիքով՝ ԱՄՆ բանակը ընդմիշտ կորցրել է Պարսից ծոցում գտնվող իր 15 ռազմական բազաներին հասանելիությունը»։
ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Մաքքաֆրին իր գրառման մեջ նշել է. «Իրանն այժմ վերահսկողության տակ է պահում Պարսից ծոցի արաբական երկրներ մուտքը, իսկ ԱՄՆ-ը նոր ուղիներով՝ դեպի Սաուդյան Արաբիայի արևմտյան հատված, Իսրայել և Հարավային Եվրոպա հասանելիություն ապահովելու համար պետք է բանակցի»։
Մի քանի օր առաջ էլ «Washington Post»-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին և պաշտոնյաներին, հայտնել էր, որ Պենտագոնը պատերազմից հետո փորձում է կրճատել Պարսից ծոցում իր ռազմական ներկայությունը, իսկ ԱՄՆ-ը մտադիր չէ տարածաշրջանում գտնվող իր բազաները վերակառուցել այն տեսքով, ինչպես դրանք եղել են պատերազմից առաջ։ Պենտագոնի այս որոշման պատճառը Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի ռազմական տեխնիկային և ենթակառուցվածքներին հասցված ծանր վնասներն են։