Արեֆ. Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ երկարաժամկետ գործընկերության
https://parstoday.ir/hy/news/world-i250816-Արեֆ._Իրանը_պատրաստ_է_ԵԱՏՄ_ի_հետ_երկարաժամկետ_գործընկերության
Իրանի նախագահի առաջին տեղակալը, ընդգծելով Թեհրանի բազմակողմանիության մոտեցումը, հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ում ակտիվ և կառուցողական դերակատարության, ինչպես նաև երկարաժամկետ և վստահելի գործընկերության։
(last modified 2026-10-03T07:39:41+00:00 )
Հոկտեմբեր 03, 2026 10:53 Asia/Tehran
  • Արեֆ. Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ երկարաժամկետ գործընկերության

Իրանի նախագահի առաջին տեղակալը, ընդգծելով Թեհրանի բազմակողմանիության մոտեցումը, հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ում ակտիվ և կառուցողական դերակատարության, ինչպես նաև երկարաժամկետ և վստահելի գործընկերության։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Մոհամմադռեզա Արեֆը Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի՝ Մինսկում կայացած նիստին հղած ուղերձում, որը ընթերցել է Բելառուսում Իրանի դեսպանը, ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և քաղաքական ու տնտեսական անվտանգության փոխկապակցվածության կարևորությունը։
Արեֆը միակողմանիության դեմ հանդես գալը համարել է տնտեսական անկախության և առևտրի ազատության պահպանմանն ուղղված ջանքերի մի մաս և ասել, որ Իրանը աջակցում է բազմակողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
Անդրադառնալով Իրանիդ եմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հարձակումներին և ենթակառուցվածքներին ու քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ Մինաբի դպրոցին հասցված վնասներին, նա այդ գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության խախտում։