Թրամփը ստորագրել է ամերիկացի զինծառայողին գնդակահարելու հրամանը
Հոկտեմբեր 06, 2026 16:22 Asia/Tehran
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ամերիկացի զինծառայողի մահապատիժը գնդակահարության միջոցով ի կատար ածելու հրամանը։
Հղում անելով IRIB-ին՝ Pars Today-ը հաղորդել է, որ ԱՄՆ պատերազմի գերատեսչությունը (Պենտագոն) հայտարարել է, որ ԱՄՆ բանակի հոգեբույժ, մայոր Նիդալ Հասանը, որը մահապատժի է դատապարտվել 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմակայանում հրաձգության համար, մահապատժի կենթարկվի գնդակահարության միջոցով։
ԱՄՆ ռազմակայանում տեղի ունեցած այդ հրաձգության հետևանքով 13 մարդ սպանվել, իսկ 32-ը՝ վիրավորվել էին։
Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ պատերազմի գերատեսչության նախարար Փիթ Հեգսեթը խորհուրդ է տվել իրականացնել մահապատիժը, և այդ խորհուրդը հաստատվել է Թրամփի կողմից։