Շանհայում նախարարական G20-ը կքննարկի համաշխարհային առևտրի աճի ռազմավարությունը
G20 երկրների առևտրի նախարարները շաբաթ օրը Շանհայում սկսվող երկօրյա հանդիպման ժամանակ կքննարկեն գլոբալ առևտրի աճի ռազմավարությունը, ինչպես նաև առևտրի աջակցման մասին ԱՀԿ համաձայնագրի իրականացման հարցեր, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարի տեղակալ Վան Շուվենը հայտարարել էր, որ ռազմավարության մշակումը «ծայրահեղ անհրաժեշտ է»: Նրա խոսքով`ռազմավարությունն ուղղված է համաշխարհային առևտրի գլոբալ կառավարման բարելավմանը, ծախսերի կրճատմանը, առևտրի բարելավված համակարգմանը և ներդրումային քաղաքականությանը:
Չինական կողմը ենթադրում է, որ այդ առաջնահերթությունները պատասխանում են համաշխարհային տնտեսության պահանջներին և համընկնում են Չինաստանի զարգացման վեկտորին, ինչպես նաև ցուցադրում են «նորարարությունների ոգին»: