Վրաստանի էներգետիկայի նախարարը Բաքվում SOCAR-ի նախագահի հետ կքննարկի ընթացիկ հարցերը
Փետրվար 04, 2016 18:23 Asia/Tehran
Business Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն աշխատանքային այցով մեկնել է Բաքու։ Այդ մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը։
Այցի շրջանակներում Կալաձեն հանդիպելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ։ Գերատեսչության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվելու են ընթացիկ հարցերն ու ապագա հարաբերությունների հեռանկարները։
Պիտակ