Պուտինը զանգահարել է Էրդողանին
https://parstoday.ir/hy/news/world-i26590-Պուտինը_զանգահարել_է_Էրդողանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2016 12:20 Asia/Tehran
  • Պուտինը զանգահարել է Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Վլադիմիր Պուտինն ընդգծել է հակասահմանադրական գործողություններով եւ բռնությամբ պետության կյանքին միջամտելու անթույլատրելիության շուրջ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը: Նա Էրդողանին ցավակցել է ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ իրավապահների շրջանում բազմաթիվ զոհերի առիթով, ինչպես նաեւ Թուրքիայում սահմանադրական կարգի եւ կայունության շուտափույթ վերականգնում մաղթել:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ սահմանափակումների չեղարկումից հետո բազմաթիվ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են մեկնել Թուրքիա, եւ հույս հայտնել, որ թուրքական կողմը կկարողանա առավելագույն ապահովել նրանց անվտանգությունը: Էրդողանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն: