Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i26863-Վրաստանի_վարչապետը_մեկնել_է_Թուրքիա
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2016 13:06 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Գրուզիա օնլայն» լրատվական գործակալությունը:

Մեկօրյա այցի շրջանակում Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի, խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ:

Այցի շրջանակում տեղի կունենա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին հանդիպումը, որի ավարտին Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ կստորագրվեն համագործակցության մասին համաձայնագրեր: Հանդիպումից հետո Վրաստանի եւ Թուրքիայի վարչապետները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: