Միջազգային կոալիցիան ոչնչացրել է ԻՊ 20 զինյալների
https://parstoday.ir/hy/news/world-i27115-Միջազգային_կոալիցիան_ոչնչացրել_է_ԻՊ_20_զինյալների
ԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ավելի քան 20 գործող զինյալներ, որոնք ակտիվորեն պլանավորում էին ահաբեկչություններ այլ երկրներում, ոչնչացվել են միջազգային կոալիցիայի օդային հարվածների արդյունքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2016 16:18 Asia/Tehran
  • Միջազգային կոալիցիան ոչնչացրել է ԻՊ  20 զինյալների

ԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ավելի քան 20 գործող զինյալներ, որոնք ակտիվորեն պլանավորում էին ահաբեկչություններ այլ երկրներում, ոչնչացվել են միջազգային կոալիցիայի օդային հարվածների արդյունքում:

«Արմենպրես«-ի տեղեկացմամբ` այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսլամական պետություն»-ը ներկայումս աշխարհի անվտանգությանը սպառնացող մեծագույն  վտանգներից է: Երեք տարվա ընթացքում ԻՊ-ին հաջողվել է Իրաքում և Սիրիայում զավթել զգալի տարածքներ, որոնց մի մասը վերջին ամիսներին հաջողվել է հետ գրավել: