Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների պահպանությունը կախված է Գյուլենի հանձնումից
https://parstoday.ir/hy/news/world-i27964-Անկարայի_և_Վաշինգտոնի_հարաբերությունների_պահպանությունը_կախված_է_Գյուլենի_հանձնումից
Պաշտոնական Անկարան հարցականի տակ է դնում իր և Վաշինգտոնի նախկին հարաբերությունների պահպանությունը՝ կախված ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնումից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 04:31 Asia/Tehran
  • Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների պահպանությունը կախված է Գյուլենի հանձնումից

Պաշտոնական Անկարան հարցականի տակ է դնում իր և Վաշինգտոնի նախկին հարաբերությունների պահպանությունը՝ կախված ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնումից:

Այդ մասին The Guardian թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրդըմը:

«Թուրքիան և ԱՄՆ-ն ընկերական, փոխադարձ շահավետ հարաբերություններ են ունեցել, դաշնակիցներ և ստրատեգիական գործընկերներ են եղել շատ երկար ժամանակ, և մենք չենք հավատում, որ այդ հարաբերությունները պետք է դադարեցվեն այդ ահաբեկչական խմբավորման առաջնորդի պատճառով: Իհարկե, քանի դեռ այդ ահաբեկչական խմբավորման առաջնորդը շարունակում է ապրել ԱՄՆ-ում, մարդկանց մտքերում հարց է առաջանում, արդյոք այստեղ չի եղել ԱՄՆ-ի մասնակցությունը կամ աջակցությունը: Այդ պատճառով, ԱՄՆ-ն պետք է իսկապես մտածի, թե ինչպես է համագործակցելու Թուրքիայի հետ, որը նրա համար թե տարածաշրջանում, թե աշխարհում ստրատեգիական դաշնակից է»,- ընդգծել է վարչապետը: