Չինական հրթիռն ընկել է ԱՄՆ տարածքում
Հուլիս 29, 2016 05:22 Asia/Tehran
Հուլիսի 28-ի գիշերը ԱՄՆ բնակիչները ականատես են եղել անսովոր տեսարանի՝ Ամերիկայի երկնքում անցել են եւ մարել նորագույն չինական հրթիռի՝ «Մեծ արշավ 7»–ի մնացորդները։
Այս մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է Քեմբրիջի աստղադիտարանի աստղագետ Ջոնաթան Մակդաուելը։
Նրա խոսքով՝ այդ օբյեկտի աղբյուրը եղել է «Մեծ արշավ 7» չինական հրթիռ կրիչի երկրորդ աստիճանը, որի առաջին մեկնարկը տեղի էր ունեցել հուլիսի 25-ին Հայնան կղզուց։
Հրթիռի զանգվածի եւ չափի մասին հստակ տեղեկությոններ դեռ չկան, սակայն աստղագետի գնահատմամբ՝ այն կշռել է մոտ 5 տոննա։
Պիտակ