Չինական հրթիռն ընկել է ԱՄՆ տարածքում
https://parstoday.ir/hy/news/world-i28297-Չինական_հրթիռն_ընկել_է_ԱՄՆ_տարածքում
Հուլիսի 28-ի գիշերը ԱՄՆ բնակիչները ականատես են եղել անսովոր տեսարանի՝ Ամերիկայի երկնքում անցել են եւ մարել նորագույն չինական հրթիռի՝ «Մեծ արշավ 7»–ի մնացորդները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2016 05:22 Asia/Tehran
  • Չինական հրթիռն ընկել է ԱՄՆ տարածքում

Հուլիսի 28-ի գիշերը ԱՄՆ բնակիչները ականատես են եղել անսովոր տեսարանի՝ Ամերիկայի երկնքում անցել են եւ մարել նորագույն չինական հրթիռի՝ «Մեծ արշավ 7»–ի մնացորդները։

Այս մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է Քեմբրիջի աստղադիտարանի աստղագետ Ջոնաթան Մակդաուելը։

Նրա խոսքով՝ այդ օբյեկտի աղբյուրը եղել է «Մեծ արշավ 7» չինական հրթիռ կրիչի երկրորդ աստիճանը, որի առաջին մեկնարկը տեղի էր ունեցել հուլիսի 25-ին Հայնան կղզուց։ 

Հրթիռի զանգվածի եւ չափի մասին հստակ տեղեկությոններ դեռ չկան, սակայն աստղագետի գնահատմամբ՝ այն կշռել է մոտ 5 տոննա։