ԱՄՆ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հուլիսի 31-ին կժամանի Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i28426-ԱՄՆ_զինված_ուժերի_Գլխավոր_շտաբի_պետը_հուլիսի_31_ին_կժամանի_Թուրքիա
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ջոսեֆ Դանֆորդը հուլիսի 31-ին ժամանելու է Թուրքիա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2016 08:23 Asia/Tehran
  • ԱՄՆ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հուլիսի 31-ին կժամանի Թուրքիա

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ջոսեֆ Դանֆորդը հուլիսի 31-ին ժամանելու է Թուրքիա։

Հաղորդվում է, որ Դանֆորդը այցի շրջանակներում Անկարայում ունենալու է երկկողմ հանդիպումներ և այցելելու է Ինջիրլիքի ավիաբազայում գտնվող ամերիկացի զինվորականներին։

Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո Դանֆորդն արդեն երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ։