Թուրքիան ԵՄ-ից պահանջում է մինչեւ հոկտեմբեր առանց վիզայի ռեժիմ սահմանել
https://parstoday.ir/hy/news/world-i28660-Թուրքիան_ԵՄ_ից_պահանջում_է_մինչեւ_հոկտեմբեր_առանց_վիզայի_ռեժիմ_սահմանել
Թուրքիան Եվրամիությունից պահանջում է մինչեւ հոկտեմբեր առանց վիզայի ռեժիմ սահմանել իր երկրի քաղաքացիների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2016 04:30 Asia/Tehran
  • Թուրքիան ԵՄ-ից պահանջում է մինչեւ հոկտեմբեր առանց վիզայի ռեժիմ սահմանել

Թուրքիան Եվրամիությունից պահանջում է մինչեւ հոկտեմբեր առանց վիզայի ռեժիմ սահմանել իր երկրի քաղաքացիների համար:

Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Դա պետք է լինի հոկտեմբերի սկզբին կամ կեսերին, բայց մենք ակնկալում ենք, որ հստակ ժամկետ կնշվի»,- ասել է թուրք պաշտոնյան:

Նրա խոսքով՝ եթե դա տեղի չունենա, կվտանգվի փախստականների վերադարձի մասին համաձայնագրի իրականացումը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ վերջին տարիներին Եվրոպան նվաճած միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի հարցով համատեղ ծրագիր համաձայնեցվեց: