Թուրքիան ԵՄ-ից պահանջում է մինչեւ հոկտեմբեր առանց վիզայի ռեժիմ սահմանել
Օգոստոս 01, 2016 04:30 Asia/Tehran
Թուրքիան Եվրամիությունից պահանջում է մինչեւ հոկտեմբեր առանց վիզայի ռեժիմ սահմանել իր երկրի քաղաքացիների համար:
Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Դա պետք է լինի հոկտեմբերի սկզբին կամ կեսերին, բայց մենք ակնկալում ենք, որ հստակ ժամկետ կնշվի»,- ասել է թուրք պաշտոնյան:
Նրա խոսքով՝ եթե դա տեղի չունենա, կվտանգվի փախստականների վերադարձի մասին համաձայնագրի իրականացումը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ վերջին տարիներին Եվրոպան նվաճած միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի հարցով համատեղ ծրագիր համաձայնեցվեց:
Պիտակ