«Թուրքական հոսքը» կարող է փակել Ադրբեջանից գազի մատակարարումները. Reuters
https://parstoday.ir/hy/news/world-i28813-Թուրքական_հոսքը_կարող_է_փակել_Ադրբեջանից_գազի_մատակարարումները._reuters
Եվրամիությունում տագնապ է առաջացրել «Թուրքական հոսք» գազատար խողովակաշարի նախագծի հնարավոր վերականգնման մասին Մոսկվայի եւ Անկարայի հայտարարությունը, որով նախատեսվում է ռուսաստանյան գազը Թուրքիայով փոխադրել Եվրոպայի հարավային տարածաշրջաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2016 13:41 Asia/Tehran
  • «Թուրքական հոսքը» կարող է փակել Ադրբեջանից գազի մատակարարումները. Reuters

Եվրամիությունում տագնապ է առաջացրել «Թուրքական հոսք» գազատար խողովակաշարի նախագծի հնարավոր վերականգնման մասին Մոսկվայի եւ Անկարայի հայտարարությունը, որով նախատեսվում է ռուսաստանյան գազը Թուրքիայով փոխադրել Եվրոպայի հարավային տարածաշրջաններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում կատարելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրներին:

Բրյուսելում ենթադրում են, որ նոր գազատարը կամրապնդի Մոսկվայի դիրքերը:

Եվրոպացի դիվանագետների կարծիքով` «Թուրքական հոսքի» գործարկումից հետո Ուկրաինան կզրկվի Եվրոպա գազի տարանցողի կարգավիճակից, «Գազպրոմից» ԵՄ-ի կախվածությունը կմեծանա, ընդ որում Կասպյան տարածաշրջանից, այդ թվում` Ադրբեջանից գազի այլընտրանքային մատակարարումները կփակվեն:

 

«Ռուսաստանի եւ Թուրքիայի նոր բարեկամությունը կարող է խնդիր դառնալ, եթե Ռուսաստանը փորձի Ուկրաինան փոխարինել Թուրքիայով», -մեկնաբանել է ԵՄ-ի բարձրաստիճան դիվանագետը:

Աղբյուրի խոսքով` Անկարան շահագրգռված է Ռուսաստանից էժան գազի մատակարարումներով եւ, հավանական է, մի շարք խնդրահարույց պահանջներ կառաջադրի ԵՄ-ին:

ԵՄ-ում երկյուղածությամբ են հետեւելու Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպմանը, որի ընթացքում կարող է համաձայնեցվել «Թուրքական հոսքի» գծով գործարքը, նշում է Reuters-ը:

lragir.am

2/8/2016