Մարդիկ զանգվածաբար փախչում են Հարավային Սուդանից
https://parstoday.ir/hy/news/world-i28924-Մարդիկ_զանգվածաբար_փախչում_են_Հարավային_Սուդանից
Վերջին մեկ ամսում ավելի քան 60 հազար մարդ է փախչել Հարավային Սուդանից, որտեղ հիմա զինված բախումներ ու անկարգություններ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2016 08:44 Asia/Tehran
  • Մարդիկ զանգվածաբար փախչում են Հարավային Սուդանից

Վերջին մեկ ամսում ավելի քան 60 հազար մարդ է փախչել Հարավային Սուդանից, որտեղ հիմա զինված բախումներ ու անկարգություններ են:

Երկրում պարենամթերքի սուր պակաս կա: Բժիշկները հայտնում են խոլերայի նոր դեպքերի մասին: ՄԱԿ-ում խիստ անհանգստացած են երկրում տիրող իրավիճակով ու հակամարտության կողմերին կոչ են անում օգնությունը հասանելի դարձնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:

«Ջուբայում բռնության բռնկումից հետո՝ անցած ամիս երկրից փախել է 60 հազար մարդ: Այսպիսով 2013-ի դեկտեմբերից սկսած փախստական է դարձել Հարավային Սուդանի գրեթե 900 հազար քաղաքացի»- Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Մելիսա Ֆլեմինգը:

Ուգանդայում Հարավային Սուդանից եկած փախստականների թիվը վերջին 10 օրերին կրկնապատկվել է: Երեք շաբաթում այդ երկիր է ժամանել ավելի քան 52 հազար մարդ: Այդ ընթացքում Քենիա է հասել մոտ հազար հարավսուդանցիներ:

Փախստակաները հայտնում են, որ զինված խմբավորումները անկարգություններ են անում Հարավային Սուդանի տարածքում, հարձակվում գյուղերի վրա, սպանում խաղաղ բնակիչներին ու երիտասարդ տղամարդկանց ու դեռահասներին ստիպում միանալ զինյալներին:Երկրում 1.6 մլն ներքին տեղահանված կա

Հարավային Սուդանում իրավիճակը խորանում է նաեւ պարենամթերքի պակասի ու խոլերայի բռնկումների պատճառով: Երկրում գրանցվել է այդ վտանգավոր հիվանդության 586 դեպք՝ 20-ը մահացու ելքով: Խոլերայի բռնկումը լուրջ մարտահրավեր է մի երկրի համար, որտեղ բուժհաստատությունների մոտ մեկ երրորդը չի գործում:

Երկրի բնակչության կեսից ավելին հումանիտար օգնություններից է կախված: ՄԱԿ-ի հումանիտար համակարգման հարցերով վարչության մամուլի քարտուղար Ենս Լաերկեն հայտնել է, որ Հարավային Սուդանի մոտ 4.8 մլն բնակիչ կիսաքաղցած է: