Հարավային Սուդանում զինյալները 300 երեխայի ազատ են արձակել
https://parstoday.ir/hy/news/world-i83691-Հարավային_Սուդանում_զինյալները_300_երեխայի_ազատ_են_արձակել
Հարավային Սուդանում գործող զինված խմբավորումները վերջին տարվա ընթացքում առաջին անգամ ազատ են արձակել 300 երեխայի, այդ թվում 87 աղջիկների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2018 06:18 Asia/Tehran
  • Հարավային Սուդանում զինյալները 300 երեխայի ազատ են արձակել

Հարավային Սուդանում գործող զինված խմբավորումները վերջին տարվա ընթացքում առաջին անգամ ազատ են արձակել 300 երեխայի, այդ թվում 87 աղջիկների:

Անչափահասների մեծ մասին տարել էին իրենց կամքին հակառակ, նրանց տրվել էր զինվորական համազգեստ, զենք եւ սովորեցրել էին սպանել:

Ակնկալվում է, որ մոտ 700 երեխա կվերադառնա ընտանիք: Մոտ 19 հազար երեխա շարունակում է ծառայել զինված խմբերում: Նրանցից շատերը 4 տարի առաջ միացել էին զինյալներին, երբ հակամարտությունը նոր էր սկսվել:

Ազատվելուց հետո երեխաներից բռնագրավել  են զենքերը եւ քաղաքացիական հագուստ են տվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցները եւ Հիմնադրամի տեղական գործընկերները նրանց տրամադրել են բժշկական եւ հոգեբանական օգնություն:

News.am