Հարավային Սուդանում համատարած սովի սպառնալիք կա
https://parstoday.ir/hy/news/world-i78047-Հարավային_Սուդանում_համատարած_սովի_սպառնալիք_կա
Հակամարտությունը Հարավային Սուդանում չի հանդարտվում, եւ երկիրը եւս մեկ անգամ համատարած սովի սպառնալիքի տակ է հայտնվել, որն այս տարի հաջողվել էր կասեցնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2017 05:06 Asia/Tehran
  • Հարավային Սուդանում համատարած սովի սպառնալիք կա

Հակամարտությունը Հարավային Սուդանում չի հանդարտվում, եւ երկիրը եւս մեկ անգամ համատարած սովի սպառնալիքի տակ է հայտնվել, որն այս տարի հաջողվել էր կասեցնել:

Այս մասին Անվտանգության խորհրդի անդամներին հայտնել է ՄԱԿ մարդասիրական հարցերով համակարգող Մարկ Լոկոկը:

Ըստ նրա՝ Հարավային Սուդանի բնակչության երկու երրորդը մարդասիրական օգնության կարիք ունի:

«Հաջորդ տարի, երկրի բնակչության կեսը կկարողանա գոյատեւել բացառապես արտակարգ պարենային օգնության շնորհիվ», - ասել է նա: «Մարտին մի քանի շրջաններում ամենայն հավանականությամբ, համատարած սով կլինի»:

News.am