Ինդոնեզիան հրաժարվել է Թուրքիայի պահանջով փակել Գյուլենի հիմնադրամի հետ կապված դպրոցները
(last modified Wed, 03 Aug 2016 09:43:22 GMT )
Օգոստոս 03, 2016 14:13 Asia/Tehran
  • Ինդոնեզիան հրաժարվել է Թուրքիայի պահանջով փակել Գյուլենի հիմնադրամի հետ կապված դպրոցները

Ինդոնեզիայի կառավարությունը հրաժարվել է Անկարայի պահանջով փակել այն դպրոցները, որոնք կապ ունեն Ֆեթհուլլահ Գյուլենի «Հիզմեթ»շարժման հիմնադրամի հետ։ Այս մասին հայտնում է «The Jakarta Post»–ը։

Երկրի արտգործնախարար Ռետնո Մարսուդին հիշեցրել է Անկարային, որ իր երկիրը հարգում է այլ երկրների օրենքներն ու ինքնիշխանությունը, և հույս ունի, որ Ինդոնեզիայի նկատմամբ էլ նույն վերաբերմունքը կլինի:

Խոսքը ինը ուսումնական հաստատության մասին է։ Մարսուդիի խոսքով՝ կրթության նախարարության հետ ացկացվել են խորհրդակցություններ, և այդ դպրոցների կողմից Ինդոնեզիայի օրենքների որեւէ խախտում չի արձանագրվել։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գյուլենին երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ է համարում։

7or.am

 

3/7/2016