Վրաստանն ու Ադրբեջանը կհամագործակցեն պետական անվտանգության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/world-i28951-Վրաստանն_ու_Ադրբեջանը_կհամագործակցեն_պետական_անվտանգության_ոլորտում
Վրաստանի ու Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունները Բաքվում ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, տեղեկացնում է РИА Новости-ն՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը հղումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2016 10:56 Asia/Tehran
  • Վրաստանն ու Ադրբեջանը կհամագործակցեն պետական անվտանգության ոլորտում

Վրաստանի ու Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունները Բաքվում ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, տեղեկացնում է РИА Новости-ն՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը հղումով:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ հանդիպելու իր ադրբեջանցի գործընկերների հետ:

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են անվտանգության հարցերում փոխշահավետ համագործակցության հեռանկարները, այդ թվում նաև տեղեկատվության ու փորձի փոխանակման հարցը՝ տվյալ ոլորտում գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: