ԴԱԻՇ-ը պատրաստել է 1400 մահապարտ երեխայի. իրաքցի եզդիներ
https://parstoday.ir/hy/news/world-i28996-ԴԱԻՇ_ը_պատրաստել_է_1400_մահապարտ_երեխայի._իրաքցի_եզդիներ
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները եզդի երեխաներից պատրաստել են ավելի քան 1400 մահապարտի՝ ահաբեկչությունների իրականացման համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2016 14:18 Asia/Tehran
  • ԴԱԻՇ-ը պատրաստել է 1400 մահապարտ երեխայի. իրաքցի եզդիներ

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները եզդի երեխաներից պատրաստել են ավելի քան 1400 մահապարտի՝ ահաբեկչությունների իրականացման համար։

Այս մասին հայտարարել է առևանգված Իրաքի եզդիների հարցերով վարչության պաշտոնյա Հուսեյն Կաիդին ԴԱԻՇ-ի կողմից Սինջարի տարածաշրջանի վերահսկման երկրորդ տարելիցին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ:

«Վերջին 2 տարում մեզ հաջողվել է ԴԱԻՇ-ի գերությունից ազատել 2640 առևանգված եզդիների»,- նրա խոսքերն է մեջբերում Al-Alam հեռուստաալիքը։ Նա նշել է, որ խմբավորման գերության մեջ է մնում 3770 առևանգված։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում հայտնաբերվել են ԴԱԻՇ-ի կողմից սպանված եզդիների 33 եղբայրական գերեզմաններ։

«ԴԱԻՇ-ն իր բազաներում մարզում է ավելի քան 1400 եզդի երեխայի՝ ահաբեկչությունների իրականացման համար, այդ թվում մահապարտների կիրառմամբ»,- հայտարարել է Կաիդին։