ԵՀՄ-ն կոչ է արել Թուրքիային հարգել մամուլի և արտահայտման ազատությունը
https://parstoday.ir/hy/news/world-i29056-ԵՀՄ_ն_կոչ_է_արել_Թուրքիային_հարգել_մամուլի_և_արտահայտման_ազատությունը
Եվրոպական հեռահաղորդակցական միությունը կոչ է արել թուրքական կառավարությանը հարգել մամուլի և արտահայտման ազատությունները՝ հաշվի առնելով վերջինիս հուլիսի 27-ի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2016 04:26 Asia/Tehran
  • ԵՀՄ-ն կոչ է արել Թուրքիային հարգել մամուլի և արտահայտման ազատությունը

Եվրոպական հեռահաղորդակցական միությունը կոչ է արել թուրքական կառավարությանը հարգել մամուլի և արտահայտման ազատությունները՝ հաշվի առնելով վերջինիս հուլիսի 27-ի որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միության պաշտոնական կայքը, համաձայն թուրքական կառավարության այդ որոշման փակվել են 3 թերթեր, 16 հեռուստաընկերություններ, 23 ռադիոկայաններ, 15 պարբերականներ, 45 թերթեր և 29 հրատարակչություններ:

Միությունը նաև դատապարտել է 89 լրագրողների ձերբակալությունները, ինչպես նաև տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը, որին արժանացել են Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը լուսաբանողները:

«Մենք հավատում ենք, որ արտահայտման ազատությանը վեր է քաղաքական և տնտեսական շահերից, իսկ Թուրքիայի կառավարությունը պարտավոր է պաշտպանել ժողովրդավարության անկյունաքարը հանդիսացող այս իրավունքը»,- ասել է միության գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելթենրը:

Թուրքիայում անհաջող զինված ապստամբության փորձից հետո երկրի իշխանությունները զանգվածային բռնաճնշումներ են գործադրում տարբեր լրատվամիջոցների նկատմամբ: