Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը տարածաշրջանում շատ խնդիրներ կլուծի. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i29713-Ռուսաստանի_և_Թուրքիայի_համագործակցությունը_տարածաշրջանում_շատ_խնդիրներ_կլուծի._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ երկու երկրների համագործակցությունը նպաստելու է տարածաշրջանում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2016 15:31 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը տարածաշրջանում շատ խնդիրներ կլուծի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ երկու երկրների համագործակցությունը նպաստելու է տարածաշրջանում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Տարածաշրջանում քաղաքական տեսանկյունից մեզանից ու ձեզանից շատ բան են ակնկալում: Ես հավատում եմ, որ մեր համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների լուծմանը»,- ասել է Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

 

Նշենք, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում գտնվող Ստրելնա բնակավայրի Կոնստանտինյան պալատում։ 

 

Սա նախագահների առաջին հանդիպումն է Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում ծագած ճգնաժամից հետո, որի պատճառ է հանդիսացել 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական Су-24 ռմբակոծիչի խոցումը:

tert.am

9/8/2016