Թուրքիան ԵՄ-ից պահանջել է հայտնել վիզաների չեղարկման ժամկետը
Թուրքիան կդադարի կատարել Եվրամիության հետ միգրացիոն համաձայնության շրջանակներում իր պարտավորությունները, եթե Բրյուսելը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները վերացնելու ժամկետ չսահմանի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում օգոստոսի 9-ին հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը:
Վիզաները վերացնելու համար Թուրքիայի կողմից պայմանները կատարելու մասին Եվրահանձնաժողովի վերջին զեկույցում երկու կետ կա, որոնց կատարման համար Անկարային մեծ ժամկետ անհրաժեշտ կլինի, եւ 5 կետ, որոնք Անկարան պետք է կատարի մոտ ժամանակում: Այդ պայմանների մեջ են հակաահաբեկչական օրեսնդրության փոփոխությունը: Հենց այդ պահանջն են վիճարկում թուրքական իշխանությունները:
lratvakan.am
9/8/2016