Վրաստանում առաջարկել են Սահմանադրության նախաբանում ամրագրել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը
https://parstoday.ir/hy/news/world-i30082-Վրաստանում_առաջարկել_են_Սահմանադրության_նախաբանում_ամրագրել_ՆԱՏՕ_ին_անդամակցելու_ձգտումը
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ստորագրել է Վրաստանի Սահմանադրության նախաբանում ուղղումներ անելու նախաձեռնությունը՝ եվրաատլանտյան ինտեգրումը որպես պետության նպատակ ճշգրտելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2016 13:27 Asia/Tehran
  • Վրաստանում առաջարկել են Սահմանադրության նախաբանում ամրագրել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ստորագրել է Վրաստանի Սահմանադրության նախաբանում ուղղումներ անելու նախաձեռնությունը՝ եվրաատլանտյան ինտեգրումը որպես պետության նպատակ ճշգրտելու համար:

Ուսուպաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Ես որոշել եմ դիմել իմ գործընկերներին, Վրաստանի խորհրդարանի անդամներին, որպեսզի խորհրդարանի հաստատմանը ներկայացնեմ սահմանադրական ուղղումները, որոնք պահանջում են երկրի անվտանգությունը, նրա ապագան ու բարեկեցությունը:

Մասնավորապես, Սահմանադրության նախաբանում, որտեղ խոսվում է Վրաստանի ժողովրդի ձգտումների մասին, պետք է հավելել հետևյալ արտահայտությունը. «Զբաղեցնել լիարժեք տեղ ժողովրդավարական պետությունների, անվտանգության ու համագործակցության եվրաատլանտյան համակարգում»: Դա կլինի մեր հետևողական քաղաքականության արտահայտություն»:

Ուսուպաշվիլին այս հայտարարությունն արել է այն բանի ֆոնին, որ «Դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն պահանջել էր խորհրդարանում դիտարկել Վրաստանին ոչ բլոկային կարգավիճակ տալու հարցը:


1in.am/

12/8/2016