Վրաստանի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն մարտին Պրահայում
https://parstoday.ir/hy/news/world-i3124-Վրաստանի_և_Ռուսաստանի_հատուկ_ներկայացուցիչները_կհանդիպեն_մարտին_Պրահայում
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ կկայանա մարտի կեսերին Պրահայում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2016 08:46 Asia/Tehran
  • Վրաստանի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն մարտին Պրահայում

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ կկայանա մարտի կեսերին Պրահայում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կողմերի միջև ուղիղ երկխոսության մեկնարկը տրվել է 2012թ. դեկտեմբերի 14-ին Ժնևում: Երկու երկրների պաշտոնատար անձանց հանդիպումը դարձել է առաջինը 2008-ից ի վեր: Արդյունքում Աբաշիձեն և Կարասինը 2013-2015-ին Պրահայում անցկացրել են 10 հանդիպում` քննարկելով առևտրային, տրանսպորտային, մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Վրաստանի և Ռուսաստանի բարձրաստիճան անձինք մեկ անգամ չէ, որ հայտարարել են Աբաշիձե-Կարասին ձևաչափով երկխոսության կարևորության մասին։