Անկարան հնարավոր է համարել Ռուսաստանի կողմից Ինջիրլիկի բազայի օգտագործումը
https://parstoday.ir/hy/news/world-i31243-Անկարան_հնարավոր_է_համարել_Ռուսաստանի_կողմից_Ինջիրլիկի_բազայի_օգտագործումը
Եթե Ռուսաստանին անհրաժեշտ լինի օգտագործել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիկի բազան, նրան կտրվի նման հնարավորություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2016 06:39 Asia/Tehran
  • Անկարան հնարավոր է համարել Ռուսաստանի կողմից Ինջիրլիկի բազայի օգտագործումը

Եթե Ռուսաստանին անհրաժեշտ լինի օգտագործել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիկի բազան, նրան կտրվի նման հնարավորություն:

Այդ մասին հայտնել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը, տեղեկացնում է  Anadolu-ն:

«Անհրաժեշտության դեպքում Ինջիրլիկի բազան կարող է օգտագործվել», — ասել է նա: Միաժամանակ Յիլդիրիմը նշել է, որ Ռուսաստանը չի դիմել բազան իրեն տրամադրելու խնդրանքով:

Հուլիսի 4-ին ԶԼՄ-ներում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հնարավոր է համարել այն, որ Ռուսաստանին կթույլատրվի Ինջիրլիկի ավիաբազան օգտագործել «Իսլամական պետության» դեմ պայքարում: 

Հետագայում նախարարը հերքել է այդ տեղեկությունը` հայտնելով, թե չի խոսել Ռուսաստանի կողմից ավիաբազայի օգտագործման մասին: «Մենք ասել ենք, որ կարող ենք համագործակցել բոլորի հետ, ովքեր պայքարում են   «Իսլամական պետության» դեմ, — հայտնում է Չավուշօղլուն: