Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով բացասականի
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով «BBB-» բացասականի, գրում է korrespondent.net-ը։
Կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձը հաստատում է քաղաքական կայունության հանդեպ աճող ռիսկերը»։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայում աշխատանքից հեռացվել է 70.000 պետծառայող։
Քաղաքական անկայունությունը, ինչպես սպասվում է, «կազդի տնտեսական ցուցանիշների վրա և կարտահայտվի տնտեսական քաղաքականությանն ուղղված ռիսկերում»։
Նշվում է նաև, որ հեղաշրջման փորձը բացասաբար է ազդել երկրի անվտանգության վրա, ինչն իր հերթին հանգեցրել է 2016 թվականի առաջին կիսամյակում զբոսաշրջային հոսքի զգալի նվազմանը։
Վարկանիշի բարձրացումը հնարավոր է քաղաքական դրության կայունացման և հանրային անվտանգության վերականգնման դեպքում։ Բացի այդ, վարկանիշի վրա դրական ազդեցություն կունենա բարեփոխումների անցկացումը։
tert.am/
21/8/2016