Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով բացասականի
https://parstoday.ir/hy/news/world-i31279-fitch_ը_նվազեցրել_է_Թուրքիայի_երկարաժամկետ_վարկանիշի_կանխատեսումը_կայունից_հասցնելով_բացասականի
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով «BBB-» բացասականի, գրում է korrespondent.net-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2016 08:33 Asia/Tehran
  • Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով բացասականի

Fitch միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով «BBB-» բացասականի, գրում է korrespondent.net-ը։

Կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձը հաստատում է քաղաքական կայունության հանդեպ աճող ռիսկերը»։

 Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայում աշխատանքից հեռացվել է 70.000 պետծառայող։

Քաղաքական անկայունությունը, ինչպես սպասվում է, «կազդի տնտեսական ցուցանիշների վրա և կարտահայտվի տնտեսական քաղաքականությանն ուղղված ռիսկերում»։

Նշվում է նաև, որ հեղաշրջման փորձը բացասաբար է ազդել երկրի անվտանգության վրա, ինչն իր հերթին հանգեցրել է 2016 թվականի առաջին կիսամյակում զբոսաշրջային հոսքի զգալի նվազմանը։

  Վարկանիշի բարձրացումը հնարավոր է քաղաքական դրության կայունացման և հանրային անվտանգության վերականգնման դեպքում։ Բացի այդ, վարկանիշի վրա դրական ազդեցություն կունենա բարեփոխումների անցկացումը։

 

 

tert.am/

21/8/2016