Վրաստանի վարչապետը շնորհակալություն Է հայտնել հատուկ ծառայություններին ահաբեկչական գործողությունը կանխելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i31537-Վրաստանի_վարչապետը_շնորհակալություն_Է_հայտնել_հատուկ_ծառայություններին_ահաբեկչական_գործողությունը_կանխելու_համար
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն Է հայտնել Պետական անվտանգության ծառայությանը երկրի տարածքում ահաբեկչական գործողության փորձը կանխելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2016 05:25 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը շնորհակալություն Է հայտնել հատուկ ծառայություններին ահաբեկչական գործողությունը կանխելու համար

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն Է հայտնել Պետական անվտանգության ծառայությանը երկրի տարածքում ահաբեկչական գործողության փորձը կանխելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 22-ին հայտնի Է դարձել Վրաստանի տարածքում անցնող գազամուղի պայթեցման փորձի մեղադրանքով յոթ մարդու ձերբակալման մասին, գազամուղ, որով Ռուսաստանից բնական գազ Է փոխադրվում Հայաստան:

«Պետական անվտանգության ծառայությունը շատ արդյունավետ գործեց: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այդ գործողությանը, քանի որ մենք խուսափեցինք մեծ ողբերգությունից: Շատ կարեւոր Է նման ժամանակին ու արդյունավետ միջոցառումների անցկացումը»,-ասել Է Կվիրիկաշվիլին լրագրողներին: 

Դրա հետ մեկտեղ կառավարության ղեկավարը ձեռնպահ Է մնացել մեկնաբանություններից մինչեւ հետաքննության ավարտը:  

«Կարելի Է ասել մի բան. ակներեւ Է, որ հաջողվեց խուսափել շատ մեծ սպառնալիքից»,-հավելել Է վարչապետը, հաղորդել Է Sputnik-ը:

armenpress.am