Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը կանխել է Հայաստան եկող գազամուղի պայթեցումը
https://parstoday.ir/hy/news/world-i31579-Վրաստանի_ազգային_անվտանգության_ծառայությունը_կանխել_է_Հայաստան_եկող_գազամուղի_պայթեցումը
Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը կանխել է ահաբեկչության իրականացում: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Օգոստոս 23, 2016 12:15 Asia/Tehran
  • Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը կանխել է Հայաստան եկող գազամուղի պայթեցումը

Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը կանխել է ահաբեկչության իրականացում: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Ձերբակալվել է 7 մարդ: Նրանց շարքում էնաև փոթի քաղաքի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից Լևան Մամպորիան: Բերման ենթարկվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալված են Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Ռ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն:: Հետաքննությունը վարում է Վրաստանի ՊԱԾ-ի հակահետախուզության դեպարտամենը:

Ankakh.com

23/8/2016