Թուրքիան մերժում է Ռուսաստանի կողմից «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i31708-Թուրքիան_մերժում_է_Ռուսաստանի_կողմից_Ինջիրլիք_ավիաբազայի_օգտագործման_հնարավորությունը
Ռուսական կողմը չի կարող իր նպատակներին ծառայեցնել Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազան, քանի որ այն գտնվում է ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 24, 2016 04:40 Asia/Tehran
  • Թուրքիան մերժում է Ռուսաստանի կողմից «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հնարավորությունը

Ռուսական կողմը չի կարող իր նպատակներին ծառայեցնել Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազան, քանի որ այն գտնվում է ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով NTV հեռուստաընկերությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

«Ինջիլիք»-ը ՆԱՏՕ-ի բազան է: Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, դրա համար էլ այդ բազայի օգտագործումը ՌԴ-ի կողմից հնարավոր չէ»,- ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարել Ռուսաստանի կողմից «Ինջիրլիք»-ի օգտագործումը:

 Armenpres.am