ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Անկարայում է
https://parstoday.ir/hy/news/world-i31786-ԱՄՆ_ի_փոխնախագահ_Ջո_Բայդենը_Անկարայում_է
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Անկարա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TRT Haber թուրքական հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 08:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Անկարայում է

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Անկարա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TRT Haber թուրքական հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի` Բայդենն Անկարայում առաջինը կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Քահրամանի հետ, ինչից հետո նա կհանդիպի այդ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

Նշվում է նաեւ, որ Բայդենը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւս:

Սիրիայում իրավիճակի զարգացումներին վերաբերող հարցերին զուգահեռ` հանդիպումներում քննարկումների գլխավոր թեման կդառնա ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու հարցը, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման եւ մասնակցության մեջ:

Armenpress.am