Կանադայում մահմեդական կին ոստիկաններին թույլատրել են գլխաշոր կրել
Կանադայի կառավարությունը թագավորական հեծյալ ոստիկանության` մահմեդականություն դավանող կին աշխատակիցներին թույլատրել է գլխաշոր կրել, հաղորդում է BBC-ն` հղում անելով La Presse թերթին:
«Կանադայի թագավորական ժանդարմերիայի կոմիսարն ընդունել է ոստիկանների համազգեստին նման հավելում անելու մասին որոշումը»,- հայտնել է Կանադայի հանրային անվտանգության նախարարության ներկայացուցիչ Սքոթ Բարդսլին:
Նրա խոսքով`գլխաշոր կրելու թույլտվությունը պետք է մահմեդական կանանց խրախուսի իրավապահ մարմինների աշխատակից դառնալ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանության ղեկավարությունը որոշումն ընդունելուց առաջ փորձարկել է գլխաշորի երեք տեսակ և ընտրել է այն գլխաշորը, որը հեշտ է հեռացվում և չի խոչընդոտում կանանց շարժումներին:
tert.am