Թուրքիան ԵՄ-ի համար առանցքային գործընկեր է. Մոգերինի
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն ու Թուրքիան սեպտեմբերի 9-ին կքննարկեն փոխադարձ մտահոգություններն ու հետաքրքրությունները:
«ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի հաջորդ երկխոսությունը իմ և (ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով) եվրահանձնակատար Յոհաննես Հաննի գլխավորությամբ Անկարայում կանցկացվի սեպտեմբերի 9-ին:
Այն հնարավորություն կտա Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքի հետ քննարկել բոլոր հարցերը, որոնք ներկայացնում են փոխադարձ մտահոգություններ ու հետաքրքրություններ:
Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է և ԵՄ-ի առանցքային գործընկերն է: ԵՄ-ն նախկինի նման հավատարիմ է ժողովրդավարական, բաց Թուրքիայի հետ համատեղ համագործակցությանը՝ մեր ընդհանուր խնդիրների լուծման համար»,- ասել է Մոգերինին:
1in.am