Թուրքիան ԵՄ-ի համար առանցքային գործընկեր է. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i32107-Թուրքիան_ԵՄ_ի_համար_առանցքային_գործընկեր_է._Մոգերինի
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն ու Թուրքիան սեպտեմբերի 9-ին կքննարկեն փոխադարձ մտահոգություններն ու հետաքրքրությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2016 15:45 Asia/Tehran
  • Թուրքիան ԵՄ-ի համար առանցքային գործընկեր է. Մոգերինի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն ու Թուրքիան սեպտեմբերի 9-ին կքննարկեն փոխադարձ մտահոգություններն ու հետաքրքրությունները:

«ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի հաջորդ երկխոսությունը իմ և (ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով) եվրահանձնակատար Յոհաննես Հաննի գլխավորությամբ Անկարայում կանցկացվի սեպտեմբերի 9-ին:

Այն հնարավորություն կտա Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքի հետ քննարկել բոլոր հարցերը, որոնք ներկայացնում են փոխադարձ մտահոգություններ ու հետաքրքրություններ:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է և ԵՄ-ի առանցքային գործընկերն է: ԵՄ-ն նախկինի նման հավատարիմ է ժողովրդավարական, բաց Թուրքիայի հետ համատեղ համագործակցությանը՝ մեր ընդհանուր խնդիրների լուծման համար»,- ասել է Մոգերինին:

1in.am