Եվրախորհրդարանի նախագահը բանակցություններ կվարի Անկարայում
Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերի 1-ին կայցելի Անկարա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ եւ կքննարկի Եվրամիության ու Թուրքիայի հարաբերությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Անկարա կժամանեմ սեպտեմբերի 1-ին՝ հանդիպելու նախագահ Էրդողանի հետ, քննարկելու ԵՄ-ի ու Թուրքիայի փոխհարաբերությունները, հաստատելու Եվրամիության աջակցությունը Թուրքիայում ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին»,-հայտնել Է Շուլցը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում:
Ներկայում Եվրամիության պատվիրակությունն Անկարայում քննարկում Է առաջընթացը Թուրքիայի քաղաքացիների համար այցագրերը վերացնելու եւ Եվրամիությանը երկրի անդամակցության ճանապարհին:
Ինչպես հայտնել Է Եվրահանձնաժողովի ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով ներկայացուցիչ Նատաշա Բերտոն, այցագրային ազատականացման պլանի կատարման առաջընթացի վերաբերյալ ԵՀ-ի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am