Երկրում ահաբեկչական վտանգը մեծացել է. Շվեյցարիայի պաշտպանության նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i32410-Երկրում_ահաբեկչական_վտանգը_մեծացել_է._Շվեյցարիայի_պաշտպանության_նախարար
Շվեյցարիայի պաշտպանության նախարար Գի Պարմելենը հայտարարել է, որ երկրում աճել է ահաբեկչական հարձակումների իրականացման վտանգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2016 15:16 Asia/Tehran
  • Երկրում ահաբեկչական վտանգը մեծացել է. Շվեյցարիայի պաշտպանության նախարար

Շվեյցարիայի պաշտպանության նախարար Գի Պարմելենը հայտարարել է, որ երկրում աճել է ահաբեկչական հարձակումների իրականացման վտանգը:


«Անգամ Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում և այլ վայրերում իրականացված ահաբեկչություններից առաջ արված բոլոր հետազոտությունները վկայում էին մեծացած վտանգի մասին»,- ասել է Պարմելենը:

Այժմ, սակայն, իրադրությունը փոխվել է:

«Իրավիճակն էլ ավելի անկայուն է դարձել ոչ միայն Շվեյցարիայում, այլև ողջ աշխարհում»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով՝ երկրի իշխանությունները շարունակում են գնահատել իրավիճակը:

tert.am/

28/8/2016