Պայթյուն Ինդոնեզիայում կաթոլիկ եկեղեցում. Վիրավորվել է 2 մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i32416-Պայթյուն_Ինդոնեզիայում_կաթոլիկ_եկեղեցում._Վիրավորվել_է_2_մարդ
Ինդոնեզիայի Մեդան քաղաքի կաթոլիկ եկեղեցում պատարագի ժամանակ անհայտ տղամարդը պայթուցիկ սարք է գործի դրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2016 16:23 Asia/Tehran
  • Պայթյուն Ինդոնեզիայում կաթոլիկ եկեղեցում. Վիրավորվել է 2 մարդ

Ինդոնեզիայի Մեդան քաղաքի կաթոլիկ եկեղեցում պատարագի ժամանակ անհայտ տղամարդը պայթուցիկ սարք է գործի դրել։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ANTARA գործակալությունը, թեթեւ վնասվածք են ստացել հոգեւորականն ու ինքը՝ գրոհայինը։

Ներկայումս եկեղեցուն հարակից տարածքներն արգելափակվել են, ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում եկեղեցում։ Ականատեսների խոսքով, հարձակվողի վրա եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խորհրդանշանը։

News.am