«Գազպրոմի» ղեկավարությունը կմեկնի Անկարա՝ «Թուրքական հոսքի» վերսկսման բանակցություններ վարելու
https://parstoday.ir/hy/news/world-i32692-Գազպրոմի_ղեկավարությունը_կմեկնի_Անկարա_Թուրքական_հոսքի_վերսկսման_բանակցություններ_վարելու
Ռուսական «Գազպրոմ» պետական ընկերության ղեկավարությունը կմեկնի Թուրքիա, որտեղ «Թուրքական հոսք» նախագծի վերսկսման շուրջ բանակցություններ կվարի, հաղորդել է «Գազպրոմի» կառավարման փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը, հաղորդում է news.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2016 14:16 Asia/Tehran
  • «Գազպրոմի» ղեկավարությունը կմեկնի Անկարա՝ «Թուրքական հոսքի» վերսկսման բանակցություններ վարելու

Ռուսական «Գազպրոմ» պետական ընկերության ղեկավարությունը կմեկնի Թուրքիա, որտեղ «Թուրքական հոսք» նախագծի վերսկսման շուրջ բանակցություններ կվարի, հաղորդել է «Գազպրոմի» կառավարման փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը, հաղորդում է news.am-ը:

 

«Այդ բանակցություններն արդեն փաստացի ընթանում են, գործընթացը սկսվել է դեռեւս Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարարի հանդիպման ժամանակ: Այդ գործընթացը վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Օգոստոսի 31-ին նախատեսվում է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի այցը Թուրքիա եւ հանդիպումը գործընկերների հետ: Ես նույնպես պատրաստվում եմ մեկնել այնտեղ, գործընթացը փաստացի արդեն սկսվել է»,-հայտարարել է Մեդվեդեւը: 

lratvakan.am

30/8/2016