Թուրքիան էլ կլինի ԵՄ անդամ, բայց Էրդողանը չի լինի
https://parstoday.ir/hy/news/world-i32728-Թուրքիան_էլ_կլինի_ԵՄ_անդամ_բայց_Էրդողանը_չի_լինի
Եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը նախապայման է առաջադրել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ճանապարհին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2016 15:37 Asia/Tehran
  • Թուրքիան էլ կլինի ԵՄ անդամ, բայց Էրդողանը չի լինի

Եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը նախապայման է առաջադրել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ճանապարհին:

Ռեջեփ Թաիպ Էրդողանի պաշտոնավարման օրոք խոսք անգամ չի կարող լինել եվրոպական ընտանիքին Անկարայի միանալու մասին՝ ասել է։

«Այդ հարցն ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի քննարկել միայն Էրդողանի հեռանալուց հետո: Ստեղծված պայմաններում առաջիկա տասնամյակում դա իրատեսական չի կարող լինել»,- գերմանական Bild պարբերականին ասել է Էթինգերը՝ միաժամանակ ընդգծելով, որ Թուրքիան Եվրամիության համար կարևոր երկիր է ինչպես աշխարհառազմավարական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից, այդ իսկ պատճառով  Անկարայի հետ անհրաժեշտ է պահպանել լավ հարաբերություններ:

Եվրոպացի պաշտոնյան նաև խոսել է նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի քաղաքական կերպարի ու թուրք հասարակության մեջ նրա ունեցած ազդեցության մասին: «Մենք տեսնում ենք, որ թուրքական հասարակությունը ցանկանում է ունենալ ուժեղ առաջնորդ: Էրդողանն օգտագործում է այս փաստը: Նա շեշտը դնում է ազգայնականության ու պոպուլիզմի վրա: Նա ցանկանում է լողալ նույն ջրերում, ինչ ՌԴ նախագահ Պուտինն ու ԱՄՆ նախագահի թեկնածու  Թրամփը»,- հայտարարել է Էթինգերը:

armradio.am